«Իվենսենթր» ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • տարաբնույթ միջոցառումների կազմակերպում և իրականացում, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության տնտեսության և արտահանման ներուժին ծանոթությանը (առևտրա-տնտեսական առաքելություններ, ֆորումներ, գործարար հանդիպումներ, պատվիրակությունների փոխանակում, կոնֆերանսներ, սեմինարներ, շնորհանդեսներ, կլոր սեղաններ և այլն): Իրականացվում է միջոցառումների ամբողջական կազմակերպում՝ գործնական ծրագրի մշակում և տեխնիկական աջակցություն, հյուրանոցների ամրագրում Երևանում և մարզերում, խմբակային էքսկուրսիաներ, տրանսպորտային միջոցների տրամադրում, ինչպես նաև հանրային սննդի, ընդունելությունների, սուրճի ընդմիջումների, բանկետների կազմակերպում և այլն;
  • ցանկացած բարդության միջազգային համաժողովների կազմակերպում;
  • աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մասնագիտացված տոնավաճառներին և ցուցահանդեսներին մասնակցող կազմակերպություններին, ընկերություններին և գործարարներին՝ ապահովելով ոլորտային կազմակերպություններից ներկայացուցիչների այցելություններ տաղավար;
  • մարքեթինգային ծառայությունների իրականացում՝ մարքեթինգային հետազոտություններ, այդ թվում շուկայի, առևտրային առաջարկի և պահանջարկի, ապրանքային և գնային ուսումնասիրություններ;
  • պոտենցիալ գործընկերների որոնում (այդ թվում համատեղ ձեռնարկությունների ստեղծում) և օտարերկրյա գործընկերների ապրանքների/ծառայությունների առաջխաղացման խթանում Հայաստանի տարածքում;
  • ցանկացած բարդության միջազգային ցուցահանդեսների կազմակերպում և իրականացում (ընկերությունն ունի իր սեփական ցուցահանդեսային սարքավորումները);
  • ցուցահանդեսային տարածքների և առանձին տաղավարների կառուցապատում:

Ծառայությունների ստանդարտ փաթեթներ՝

  • բազմապրոֆիլային համատեղ գործարար առաքելության կազմակերպում, ստանդարտ փաթեթ 2+2 (երկու B2B հանդիպում և երկու անհատական այցելություն պրոֆիլային ընկերություններ);
  • բազմապրոֆիլային համատեղ գործարար առաքելության կազմակերպում, պրեմիում փաթեթ 3+3 (երեք B2B հանդիպում և երեք անհատական այցելություն պրոֆիլային ընկերություններ);
  • շուկայի հետազոտում (վաճառքների շուկայի ուսումնասիրություն կոնկրետ ուղղվածությամբ և տեղեկատվության տրամադրում տվյալ ոլորտի պահանջարկի և առանձնահատկությունների, տրանսպորտային և մաքսային հնարավոր խնդիրների, ձևավորման և գրանցման, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր ոլորտային միջոցառումների և ցուցահանդեսների վերաբերյալ);
  • շուկայի մարքեթինգային ուսոմնասիրություն (վաճառքների շուկայի ուսումնասիրություն կոնկրետ ուղղվածությամբ և տեղեկատվության տրամադրում տվյալ ոլորտի պահանջարկի և առանձնահատկությունների, տրանսպորտային և մաքսային հնարավոր խնդիրների, ձևավորման և գրանցման վերաբերյալ, ինչպես նաև շուկայական գների, կոնտակտների, մրցակիցների և պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրում);
  • կոմերցիոն առաջարկի խորացված մարքեթինգ (վաճառքների շուկայի ուսումնասիրություն կոնկրետ ուղղվածությամբ, համաձայն պատվիրատուի կոմերցիոն առաջարկի բանակցությունների վարում, կոնկրետ ապրանքի կամ ծառայության համար հնարավոր պահանջարկի բացահայտում, լոգիստիկայի և մաքսային ձևակերպումների հաշվարկ, շուկայական գների, կոնտակտների, մրցակիցների և պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրում, բանակցությունների աջակցություն մինչև գործարքի ավարտը);
  • անհատական բիզնես առաքելության իրականացում (անհատական ​​բիզնես առաքելության կազմակերպում՝ B2B հանդիպումներով, շնորհանդեսով և առավելագույն թվով շահագրգիռ ձեռնարկություններ այցելություններով):