2018

Հարգելի գործարարներ,

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատները, «KAZAKH INVEST» արտահանման և ներդրումների ազգային գործակալությունը և «ԻՎԵՆՍԵՆԹՐ» ընկերությունը հրավիրում են Ձեզ մասնակցելու «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան -համագործակցություն» ամենամյա Բիզնես Համաժողովին,

որը անցկացվելու է 2018թ. հունիսի 01-ից 04-ը Ծաղկաձոր քաղաքի «Golden Palace Hotel Resort & SPA» հյուրանոցային համալիրում: Այս համաժողովը կազմակերպվում է Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կառավարության բարձր հովանու ներքո՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարության աջակցությամբ: Բիզնես Համաժողովի հիմնական թեզն է հանդիսանում՝ «ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԵԼՔԸ ԴԵՊԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ»: Միջոցառման շրջանակներում կանցկացվեն պլենար նիստ, սեկցիոն նիստեր, որտեղ որպես մոդերատոր հանդես կգան ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները՝ ՀՀ պետական  կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ, ինչպես նաև կկազմակերպվեն կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ:

Միջոցառման հիմնական նպատակներն են՝ Եվրասական տնտեսական միության երկրների ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպում, այդ թվում նաև ոչ պաշտոնական մթնոլորտում; նոր գործարար կապերի բացահայտում; բիզնես գործունեության շրջանակների ընդլայնում; կառավարության ներկայացուցիչների հետ կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկում, այդ թվում նաև ԵԱՏՄ-ից արտահանման ավելացման հարցում համագործակցության վերաբերյալ երկխոսություն:

Միջոցառմանը նախատեսված է Կառավարության անդամների, տարբեր միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությունը: Հաշվի առնելով ԵԱՏՄ արտահանման առաջնահերթությունները, հրավիրված են մասնակցության նաև տարածաշրջանի այլ երկրներից գործարար պատվիրակություններ:

Ամենամյա Բիզնես Համաժողովը առաջին անգամ կազմակերպվել է 2014թ.-ին Ծաղկաձոր քաղաքում և նվիրված է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն: 2017թ.-ին Համաժողովը ավանդաբար տեղի ունեցավ Ծաղկաձորում՝ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կառավարության հովանու ներքո, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարութան աջակցությամբ: Համաժողովի կազմակերպիչներն էին հանդիսանում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատները, «KAZAKH INVEST» արտահանման և ներդրումների ազգային գործակալությունը և «ԻՎԵՆՍԵՆԹՐ» ընկերությունը: 2017թ. Բիզնես Համաժողովի հիմնական թեզն էր «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ»: Համաժողովը անցավ մեծ հաջողությամբ, ինչպես հայկական, այնպես էլ ռուսական, բելառուսական և Ղազախստանի պետական կառույցների և գործարար համայնքների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ, ինչի մասին վկայում են Համաժողովի շրջանակներում ստորագրված բազմաթիվ  պայմանագրերը և համաձայնագրերը: Տվյալ հաջողությանը նպաստել են в2в հարթակները, որտեղ երեք օրվա ընթացքում իրականացվել են ակտիվ բանակցություններ ոչ միայն պաշտոնական միջոցառումների ժամանակ, այլ նաև ոչ պաշտոնական մթնոլորտում՝ բազմաթիվ մշակութա-ժամանցային ծրագրերի շրջանակներում:

Նման միջոցառումները նպաստում են տարածաշրջանների գործարարների միջև արտադրական և առևտրային ուղղակի փոխշահավետ համագործակցության հաստատմանը:

Հուսով ենք, որ Ձեր կողմից անցկացված հանդիպումները սկիզբ կդնեն Եվրասիական Տնտեսական Միության երկրների կազմակերպությունների հետ երկարաժամկետ համագործակցությանը: