«Իվենսենթր» ընկերությունը՝ հանդիսանալով Երևանի և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատների միջոցառումների պաշտոնական օպերատոր, ծավալել է իր գործունեությունը 2013 թ.-ից: Ստեղծման պահից մինչ այժմ պալատի հետ համատեղ տարբեր ձևաչափերով հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ և պրոյեկտներ Հայաստանում, Ռուսաստանում և արտերկրում: Ընկերությունը սերտորեն համագործակցում է դեսպանատների, առևտրային ներկայացուցչությունների, առևտրաարդյունաբերական պալատների, արդյունաբերողների պալատների, արտահանման աջակցման կենտրոնների, տարածաշրջանային ինտեգրման կենտրոնների, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամների, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության երկրների ոլորտային միությունների և ասոցիացիաների հետ:

Իրականացված են բազմաթիվ գործարար առաքելություններ, միջազգային ֆորումներ և կոնֆերանսներ, անհատական այցեր, B2B հանդիպումներ, շնորհանդեսներ, կլոր սեղաններ և սեմինարներ, ցուցահանդեսներ, Հայաստանի Հանրապետության տնտեսության և արտահանման ներուժին ծանոթանալուն ուղղված միջոցառումներ, պատվիրակությունների փոխանակում, շուկայի հետազոտություններ և այլն:

«Իվենսենթր» ընկերությունը ունի նաև իր իսկ ամենամյա պրոյեկտները, որոնք իրականացվում են Երևանի և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ, որոնցից են, օրինակ՝ «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան – համագործակցություն» ամենամյա բիզնես ֆորումը, «ARMENIA Business Today» հայկական ձեռնարկությունների տարեկան բիզնես տեղեկատուն, «ARMENIA EXPO» ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում իրականացվող  «Երևանյան ֆորումը » և այլն:

Այժմ ընկերությունն ունի ցանկացած մասշտաբի և բարդության միջոցառումների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները:

Մեր թիմն ունի տարատեսակ գործարար միջոցառումների անցկացման տասնամյա փորձ և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում միջոցառման կազմակերպման գործընթացին բոլոր փուլերում՝ հաշվի առնելով պատվիրատուի բոլոր նախապատվությունները նախագծի իրականացման ընթացքում:

Մեր չափանիշներն են՝

– սպասարկման բարձր մակարդակ;

– թափանցիկ գների քաղաքականություն;

– գին-որակ լավագույն հարաբերակցություն;

– հաճախորդների նպատակների և խնդիրների կողմնորոշում:

Վստահ ենք, որ մեր փորձը օգտակար կլինի Ձեր բիզնես միջոցառումների կազմակերպմանը: