Հարգելի կոլեգաներ, գործընկերներ և բարեկամներ՝
Բարի գալուստ մեր կայք և շնորհակալություն Ձեզ ցուցաբերած հետաքրքրության համար:
Այսօր ժամանակակից աշխարհում դժվար է թերագնահատել տեղեկատվության կարևորությունը: Եվ հատկապես կարևոր է ստանալ Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը արագ և հուսալի աղբյուրներից: Ժամանակակից տնտեսական միտումները, հազարամյակի ամենօրյա մարտահրավերները և համաշխարհային գլոբալիզացիան թելադրում են իրենց դժվարին պայմանները բիզնեսի համար: Դրանցից են՝ բիզնես գործունեության դիվերսիֆիկացիան, որոշումների կայացման օպերատիվությունը, շուկաների աշխարհագրության ակտիվ ընդլայնումը, բանակցային հմտությունները B2B ֆորմատով և այլն: Այս իրողությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է հավատարիմ լինել բիզնեսի որոշակի կանոններին: Հակառակ դեպքում բիզնեսը ենթակա է հետընթացի: Հաջողված բիզնեսի գործիքներից մեկն էլ հենց ստուգված արդիական տեղեկատվությունն է: Հանդիսանալով շատ դեպքերում որպես ինֆորմացիայի սկզբնաղբյուր, ինչպես նաև կատարելով ՀՀ և Երևան քաղաքի առեւտրաարդյունաբերական պալատների օպերատորի գործառույթները, մեր թիմը ստեղծել է այս էլեկտրոնային հարթակը, որը կարող է կարևոր գործիք դառնալ տարբեր բիզնես-նախագծերի զարգացման գործում: Հուսով եմ, որ մեր ռեսուրսը՝ հագեցած կարևոր տեղեկատվությամբ, օգտակար կլինի Ձեզ համար և հնարավոր կդարձնի կարևորագույն խնդիրների լուծումը:
Մաղթում եմ բոլորիդ բարգավաճում և անամպ երկինք:
Հարգանքներով,
«Իվենսենթր» ընկերության գլխավոր տնօրեն՝
Կարեն Իվանով